ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Վերին արտի ցորենները

Վերին արտի ցորենները
18.12.2018 | 01:15

Այս կառավարությունն էլ ցանկություն չունի հրաժարվելու նախորդների վատ սովորություններից և իրեն շրջապատում է խորհրդական-օգնականներով, որոնց գերակշիռ հատվածը իր գործով չի զբաղվում, դրա համար էլ օրումեջ խորհրդական ու օգնական է ավելանում: Երեկ Նիկոլ Փաշինյանը նշանակել է իր հերթական խորհրդականին, թվով 14-րդին: Նրանցից հինգն են միայն պետության բյուջեից ֆինանսավորվում, իսկ ինը հասարակական հիմունքներով են խորհուրդներ տալիս: Սակայն մեծ հաշվով նշանակություն չունի, թե քանիսն են հասարակական հիմունքներով, քանիսը` ոչ, որովհետև նրանք պետք է իրենց գործն անեն: Թե՞ ասելու են` հասարակական հիմունքներով ենք ու «կեսբերան» խորհուրդ պիտի տանք, կամ եթե հնարավոր է հասարակական հիմունքներով ապահովել տվյալ ոլորտի աշխատանքը, ինչու՞ են լրացուցիչ հինգ հաստիք բյուջեի վզին դնում:
Ի դեպ, վարչապետի օգնականներն էլ հինգն են: Այսքան օգնող ի՞նչ է անում վարչապետը, եթե կան տարբեր վարչություններ ու բազմաթիվ աշխատակիցներ կառավարությունում: Սակայն ամենաուշագրավն այն է, որ կառավարությունը հայտարարել է օպտիմալացման մասին, բայց շարունակում է խորհրդականներ նշանակել: Երբ հերթը հասնում է ստորին օղակներին, մի քանի գործառույթ կարելի է դնել մեկ անձի վրա, իսկ վերին օղակներում ճիշտ հակառակ տրամաբանությունն է գործում։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3182

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ